Քիչ առաջ խոսում էի Հարութի հետ․ նա ողջ և առողջ է․ Արտավազդ Եղոյան

Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Տիեզերական անսահմանության է հասնում ոմանց ուղեղի դատարկությունը, որ դիմում են անիմաստ, ստահոդ լուրեր տարածելու անշնորհակալ քայլերի…

Այս դեպքում մնում է ասել՝ – Ողորմելի սադրիչներ, նույնիսկ ձեզ խղճալու տեղ չեք թողնում… Ամոթ ձեզ…

Քիչ առաջ խոսում էի Հարութի հետ: Նա ողջ և առողջ է: Նույնն էլ ձեզ է ցանկանում…»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե երգիչ Հարութ Փամբուկչյանը մահացել է։