Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով

Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով

Պրահայի Էդեն Արենա մարզադաշտում ավարտվեց Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Չեխիա-Հայաստան խաղը: Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով: Մեր թիմից գոլերը խփեցին Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը, Չեխիայից՝ Ռոսիցկին: Հայաստանի հավաքականը ներկայում ունի 9 միավոր: