Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել. Տեսանյութ

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանում լրացրեց նախկինում արված միջնորդությունը Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Մեժլումյանը հղում էր կատարում «յոթի» գործով դատապարտվածներին ու ազատ արձակվածներին՝ ասելով, որ այս դեպքում գործում է խտրական մոտեցում: Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: