Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ. Բեգլարյան

Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն թեմաներն ու միջազգային ձևաչափը պետք է նախապես որոշվեն։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Արցախի ներկայացուցիչը պետք նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից։ Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,- գրել է Բեգլարյանը։