Կենդանաբանական այգում պահվող աղվեսը վերադարձվել է վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից ստացվել էր գրություն՝ այգում պահվող մեկ աղվեսին վայրի բնություն վերադարձնելուն աջակցելու խնդրանքով: 

Փետրվարի 23-ին կազմվել է վայրի կենդանու ընդունման-հանձնման ակտ, և ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի, կենդանաբանական այգու անասնաբույժի և մասնագետների հետ համատեղ կենդանին բաց է թողնվել «Ջրվեժ» արգելոցային համալիրին հարակից տարածքում։

Աղվեսը ստացել էր կատաղության և հիվանդությունների դեմ համապատասխան պատվաստումներ։

«Շնորհակալություն ենք հայտնում կենդանաբանական այգու տնօրինությանը համագործակցության և մասնագիտական արհեստավարժ մոտեցման համար», –նշում են տեսչական մարմնից