2020 թ.-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 219.752 տեղեկություն ստանալու հարցում

ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները:

Ամփոփման արդյունքում պարզվել է, որ 2020 թ. հունվարի 1-ից 2020 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 219.752 տեղեկություն ստանալու հարցում, որից 187.633-ը՝ գրավոր, 32.119-ը՝ բանավոր: Տեղեկություն ստանալու գրավոր հարցումներից մերժվել է 361-ը, իսկ 424-ը վերահասցեագրվել է այլ մարմնի: Բոլոր հարցումներին բանավոր տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։