Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը դեկտեմբերի 10-ից չի գործելու

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն:

«Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը»,- նշված է հաղորդագրության մեջ: