ԷկոԼուր.Վանաձորի քիմիական գործարանի չգործող թափոնակուտակիչը «նվեր»` Վանաձոր քաղաքին

ԷկոԼուր.Վանաձորի քիմիական գործարանի չգործող թափոնակուտակիչը «նվեր»` Վանաձոր քաղաքին
ԷկոԼուր.Վանաձորի քիմիական գործարանի չգործող թափոնակուտակիչը «նվեր»` Վանաձոր քաղաքին

Վանաձորի քիմիական գործարանի թափանակույտիչի տարածքը ցանկապատված չէ, ջրատարն էլ, որը այդ վտանգավոր նյութերի օբյեկտը պաշտպանում է անձրեւաջրերից եւ հալոցքային ջրերից, բարվոք վիճակում չէ: Այս մասին հաղորդում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն:
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը նշում է, որ տեղի բնակիչները բողոքում են վատ հոտից եւ այդ թափոնակույտիչի պատճառով առաջացրած վնասներից:

 

«Մի բնակիչ նույնիսկ նշեց, որ կարտոֆիլը չորացել է, անասունը խմել է, սատկել է»,- պատմում է Պերճ Բոջուկյանը:

Բնապահպանական տեսչության աշխատակիցները վստահեցրել են, թե իրենց ուսումնասիորությունների արդյունքում վնասակար եւ վտանգավոր նյութեր չեն հայտնաբերել ջրում: Իսկ գործարանի ներկայացուցիչները նշել են, որ ցանկապատեր տեղադրել են, բայց դրանք գողացել են:

Այս գործարանը ունի եւս մեկ ավելի վատ վիճակում գտնվող թափոնակուտակիչ, որի համար գործարանը պատասխանատվություն չի կրում, քանի որ այն 80-ական թվականներից հանձնվել է որպես «նվեր» Վանաձոր քաղաքին:

«Հենց այդ քիմիական թափոնների վրա մի ընտանիք է ապրում, որտեղ երեխա է նաեւ մեծանում: Նրանք ունեն սանհանգույց` գետնի մեջ փորված: Բացի դա, հենց թափոնակուտակիչի վրա կան բերքատու ծառեր, որոնք իրենց արմատներով հենց թափոնակուտակիչից են օգտվում»,- հայտնել է Բոջուկյանը:

Բոջուկյանը հայտնում է նաեւ , որ ջրատարի խցանման դեպքում սարերից հոսող ջրերը կլցվեն շլամ պարունակող թափոնակուտակիչի մեջ եւ փլուզում կառաջացնեն` աղտոտելով ողջ շրջակա միջավայրը:

© Medialab.am