Ցմահ դատապարտյալը հրավիրում է թատրոն

Ցմահ դատապարտյալը հրավիրում է թատրոն
Ցմահ դատապարտյալը հրավիրում է թատրոն

Նորից բարի օր եմ ասում ֆիզիկական ազատության մեջ ապրող իմ հին ու նոր ընկերներին, ծանոթ-անծանոթներին, ՄԱՐԴԿԱՆՑ: Դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Ձեզ ու ինձ հրավիրում են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն՝ «Մհերի Դուռը» բեմական ընթերցման: Դերասանները ընթերցելու են հատվածներ իմ բանտային օրագրից: Այո՛, այո՛, առանց չափազանցության, ես էլ եմ հրավեր եմ ստացել: Պատկերացնում եք՝ որքան մեծ էր զարմանքս, նաև ուրախությունս, երբ բանտում ստացա այս հրավերը՝ փետուրը ներքևում, թռչունը ճաղերից այն կողմ: Զարմացած եմ, միևնույն պահին՝ շնորհակալ, որ մեր քաղաքին գույն տվող արվեստի մարդիկ նկատել են իմ մտածումները՝ համարելով արժանի բեմի համար:

Հիմա ուզում եմ հիշել, թե վերջին անգամ երբ եմ թատրոնում եղել, հաստատ մի 17 տարի առաջ էր՝ նույնիսկ չեմ կարող մտաբերել տեսածս, բայց այն, որ երազում եմ բեմում տեսնել Վարդան Պետրոսյանին ու Կարինե Ջանջուղազյանին, կասկածից վեր է:

Այս բեմական ընթերցման օրը, գիտեմ, որ պատահական է ընտրվել, բայց տարօրինակ զուգադիպությամբ հենց 1996 թ-ի նոյեմբերի 29-ին հասարակության անունից և հանուն ՀՀ-ի ինձ մահվան դատապարտեցին: Երկու անգամ, հենց այդ օրերին փախչելով «գերեզմանոցից», ինքս ինձ ազատություն շնորհեցի: Կարդալ ավելին