COVID-19-ի բրիտանական հիմնամանրԷի եւ բարձր մահացության միջեւ կապ չեն գտել

Գիտնականները չեն գտել այն բանի ապացույցները, որ կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրԷն հանգեցնում Է հիվանդության ավելի ծանր ընթացքի կամ ավելի վտանգավոր Է մահացության տեսակետից: Այդ մասին վկայում են այն հետազոտության արդյունքները, որը հրապարակվել Է Lancet բժշկական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետները վերլուծել են հիվանդների նմուշները, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով, եւ համեմատել բրիտանական հիմնամանրԷով վարակվածների ու այն անձանց հիվանդության ընթացքը, որոնց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի այլ տարբերակներ:

«Մենք հիվանդության ծանր ընթացքի եւ մահացության, ինչպես նաեւ այդ հիմնամանրԷի միջեւ կապի ոչ մի հաստատում չենք հայտնաբերել»,-ասվում Է հրապարակման մեջ: Lancet-ում հրապարակված եւս մեկ հետազոտության հեղինակներ եկել են այն եզրակացության, որ բրիտանական հիմնամանրԷն չի հանգեցնում ավելի ծանր ախտանիշերի եւ չի ազդում հիվանդության տեւողության վրա: Հետազոտողները նաեւ կապ չեն հայտնաբերել վարակման կրկնակի դեպքերի թվի հավանական աճի հետ: Այնուամենայնիվ գիտնականները հաստատել են, որ բրիտանական հիմնամանրԷն ավելի վարակիչ Է: Սակայն, նրանց կարծիքով, արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերը արդյունավետ կլինեն նաեւ կորոնավիրուսի այդ տարբերակի դեմ: SARS-CoV-2 կորոնավիրուսի մուտացիան, որն ստացել Է B.1.1.7 անվանումը, դեկտեմբերի կեսերին հայտնաբերել են Մեծ Բրիտանիայում:

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է սկզբնականից 70 տոկոսով (այլ գնահատումներով՝ 56 տոկոսով) ավելի արագ եւ զգալիորեն մեծացնում Է մահման ռիսկը: Այդ ժամանակվանից մուտացիան հայտնաբերել են արդեն 130 երկրներում: Բացի այդ, աշխարհում տարածվում են նաեւ այլ վտանգավոր մուտացիաներ. հարավաֆրիկյան տարբերակը հայտնաբերել են 80 երկրներում, իսկ բրազիլականը՝ 45: Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում հաշվում Է բրիտանական հիմնամանրԷի 128 դեպք: Դրանք բոլորը բերովի են, առավելապես Թուրքիայից եւ Տանզանիայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: