Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի.Factor

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, բերման է ենթարկվել Ոստիկանություն։

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Սպարակ Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել էր փախուստի. սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել։

Factor.am-ը փորձեց ճշտել՝ քանի որ արդեն իսկ առկա է խափանման միջոց կալանքը, արդյոք դեռ չի՞ կալանավորվել Ղուկասյանը: «Այո՛, կալանավորվելու է, ուղղակի այս պահին կատարվում են որոշակի գործընթացներ, որից հետո միայն անձը տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ՝ ի կատարումն դատարանի որոշման»,- Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։