ՏՄՊՊՀ-ն հյուրընկալել էր Ազգային ագրարային համալսարանի և Պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ազգային ագրարային համալսարանի ուսանողներն այսօր մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին: Նիստից հետո Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը զրուցել է ուսանողների հետ, ընդհանուր գծերով ներկայացրել հանձնաժողովի գործառույթներն ու իրականացվող աշխատանքները, լսել նրանց կարծիքները տնտեսական մրցակցության պաշտպանության արդի խնդիրների շուրջ, պատասխանել հարցերին:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ նմանատիպ շփումները հանրապետության տարբեր կրթական հաստատությունների ուսանողների հետ շարունակական են լինելու: «Մեր նպատակն է ակտիվացնել մեր հասարակության միտքը ձևավորող շերտի՝ ուսանողության և պետական մարմինների միջև համագործակցությունը, քանի որ դուք մեր վաղվա մասնագետներն ու ղեկավարներն եք, և դուք եք որոշելու մեր երկրի ճակատագիրը»,- նշել է Գեղամ Գևորգյանը: Հարց ու պատասխանի ընթացքում պաշտոնյաներն ու ուսանողները զրույցներ են ունեցել նաև աշխատաշուկայի խնդիրների, պետական համակարգն ապագա մասնագետների համար գրավիչ դարձնելու և այլ հարցերի շուրջ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով