Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հայտնվել է կոռուպցիոն խոշոր հետաքննության կենտրոնում։ Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն (NABU) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (SAPO) հայտնել են, որ նա կասկածյալի կարգավիճակ է ստացել փողերի լվացման գործով։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, ըստ քննիչների՝ 2021-2025 թվականներին կազմակերպված խումբը Կիևի մերձակայքում շքեղ անշարժ գույքի նախագծի միջոցով լվացել է շուրջ 9 միլիոն եվրո։
Պաշտոնական հաղորդագրությունում Երմակի անունը չի նշվել, սակայն ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ խոսքը հենց նրա մասին է։
Քննության շրջանակում կասկածյալի կարգավիճակ է ստացել ևս վեց մարդ։ Երմակը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ նշելով, որ կսպասի հետաքննության ավարտին։
Այս գործը համարվում է Զելենսկու վարչակազմի առջև կանգնած ամենախոշոր կոռուպցիոն մարտահրավերներից մեկը Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։



















