Կայացել է 500,000 ԱՄՆ դոլար ֆոնդ ունեցող Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունը

Այսօր տեղի ունեցած պատվավոր Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակաբաշխության ժամանակ  մրցանակների են արժանացել շվեյցարացի հայտնի աստղաֆիզիկոս Միշել Մայորին ու նրա գիտական խմբի անդամներ Գարիկ Իսրայելյանին եւ Նունո Սանտոսին:
Մրցանակը հիմնվել է ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 16-ի հրամանագրով` նպատակ ունենալով հավերժացնել մեծ աստղաֆիզիկոսի հիշատակը: Այն շնորհվում է երկու տարին մեկ անգամ` աստղաֆիզիկայի եւ դրան հարակից բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար: Մրցանակային ֆոնդը 500,000 ԱՄՆ դոլար է:

“Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: Ես սրտանց շնորհավորում եմ նրանց այս հաջողության համար և մաղթում գիտական նոր բացահայտումներ: Սրանով, հարգելի´ մրցանակակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշխատանքը, այլև հասարակական լայն հնչեղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն ”,-ասել է մրցանակաբաշխությանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

© Medialab.am