Ծառուկյանը հայտնում է համակիրների ձերբակալությունների մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քվեարկությունից հետո հայտարարել է, որ հավաքական ընդդիմությունը հաղթելու «միանշանակ շանսեր ունի»։

«Ով ամենաշատ ձայն հավաքի, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի», – ասել է Ծառուկյանը։

Նա նաև հայտնել է իր համակիրների շրջանում ձերբակալությունների մասին։ «Մոտ 50 մարդու տարել են, անտեղի, որ մարդիկ չզբաղվեն… Ինչքան էլ անեն, մեկ է՝ պարտված են», – լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանը։