Հենց հիմա էլ մեր բոլոր համակիրների շրջանում ձերբակալություններ են, բայց վախենալու որևէ բան չկա. Կարապետյան

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը քվեարկությունից առաջ հայտարարել է, որ իրենց կուսակցության համակիրների շրջանում ձերբակալություններ են իրականացվում։

«Հենց հիմա էլ մեր բոլոր համակիրների շրջանում ձերբակալություններ են, երեկ էլ հարյուրից ավելի մարդ են ձերբակալել, բայց վախենալու որևէ բան չկա», – լրագրողներին ասել է Կարապետյանը։

Նա հերքել է իրավապահների հաղորդագրությունները, թե «Ուժեղ Հայաստանը» ընտրակաշառք է բաժանում՝ նշելով՝ եթե բաժանած լինեին, իրեն նորից կալանավորած կլինեին։

Հարցին՝ Փաշինյանի հաղթանակի դեպքում ինչի՞ է պատրաստ, Կարապետյանը պատասխանել է. «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»։