696 մահացած անձանց անձնագրերը չեն ուղարկվել ՀՀ ոստիկանություն

2003-ից մինչև 2010-թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած անձանց անձնագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին` ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստրից և հայտնվել են ընտրացուցակներում:
Այդ մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:
Թվով 696 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի 13.04.2012թ. թիվ 55-Ա հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում:

© Medialab.am