Որդիս՝ Հովհաննես Ծառուկյանը, Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճել է բրոնզե մեդալ․ Գագիկ Ծառուկան․ տեսանյութ

Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Ե’վ որպես ՀԱՕԿ նախագահ, և’ որպես հայր, հպարտ եմ հայտնել, որ որդիս՝ Հովհաննես Ծառուկյանը, Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճել է բրոնզե մեդալ:

Շնորհավորում եմ նաև առաջնությունում Հայաստանի պատիվը բարձր պահած մեր մյուս արժանավոր մարզիկներին»: