ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով

Արմենպրես – Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորվում էր մայիսի 19-ին Մինսկում, կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Ես այդ հարցը (ռուսական գազի գինը- թարգմ.) առաջ եմ քաշել ԵԱՏՄ-ի տեսակոնֆերանսի ժամանակ և մոտ ապագայում կկայանա նման ձևաչափով կոնֆերանս»,- ասել է Լուկաշենկոն:

Ըստ պլանավորվածի՝ գագաթնաժողովը պետք է մայիսի 19-ին կայանար Մինսկում, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, մի շարք երկրներ փակել են սահմանները և մտցրել են կարանտինի ռեժիմ: Ավելի վաղ Մինսկում հայտարարել էին, որ դիտարկվում է ԵԱՏՄ առաջնորդների հետ քննարկումը տեսակապի միջոցով անցկացնելու հնարավորությունը: Դրանից բացի, Լուկաշենկոն չէր բացառել գագաթնաժողովի ժամկետների փոփոխությունը: