Երևանում կաշխատեն նոր ավտոբուսներ, որտեղ պետք է վճարել նստելիս, իսկ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ. Տեսանյութ․ Տեսանյութ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանըւ գրել է․

Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը:

26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթեւացնի բնակիչների հոգսը: Առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Մի քանի նկատառում ունեմ ուղեւորներին.

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։Սիրելի երեւանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար:

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից երթուղու մեջ է

Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը:26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթեւացնի բնակիչների հոգսը: Առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Մի քանի նկատառում ունեմ ուղեւորներին. ✔️ Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ: ✔️ Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ ✔️ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։Սիրելի երեւանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար:

Posted by Hayk Marutyan on Friday, February 5, 2021