Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:00-ին, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մարվել է ժամը 11։05-ին։ 3 հա անտառամիջյան հատվածում այրվել են 2 ծառ, 4 ծառ՝ մասամբ և թափուկներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:47-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խաչարձան գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն: