Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը եկել է ՀՅԴ-ի հանրահավաքին. Տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը եկել է ՀՅԴ-ի հանրահավաքին. Տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը եկել է ՀՅԴ-ի հանրահավաքին. Տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու հարցում դատավորը միանշանակ օրենքի շրջանակում է գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:

Նշենք, որ նա մասնակցում է Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքին: Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք դատական համակարգն առողջացման անհրաժեշտություն ունի, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Միանշանակ ունի»: Ըստ նրա, սակայն, դատական համակարգն առողջացնելու համար ընտրված ճանապարհը ճիշտ չէ։