Նախընտրական գործարք տաճարում. Սերժ Սարգսյանը թարմացնում է եկեղեցու եւ իշխանության միջեւ առկա «պայմանագիրը»

Նախընտրական գործարք տաճարում. Սերժ Սարգսյանը թարմացնում է եկեղեցու եւ իշխանության միջեւ առկա «պայմանագիրը»
Նախընտրական գործարք տաճարում. Սերժ Սարգսյանը թարմացնում է եկեղեցու եւ իշխանության միջեւ առկա «պայմանագիրը»

«Դուք այսուհետ եւս եւ ավելի մեծ չափով կարող եք ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը: Դուք ասելով՝ ես նկատի ունեմ եւ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր բոլոր թեմերով, եւ նրա սպասավորներին, եւ այն աշխարհականներին, ովքեր այսօր մեր Եկեղեցու կողքին են՝ հոգով, սրտով, կազմակերպչական ջանքով, դրամական աջակցությամբ կամ բարի խոսքով», Թեմական ընդհանուր ժողովի ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի ընտրությունից առաջ, Սերժ Սարգսյանը փաստացի թարմացնում է եկեղեցու եւ իշխանության միջեւ առկա «պայմանագիրը»` աջակցություն աջակցության դիմաց: Իշխանությունն աջակցում է եկեղեցուն, տալիս նրան հարկային արտոնություններ, նորանոր հողեր եւ գույք, բարձրաստիճան եկեղեցականներին տալիս բիզնես քվոտաներ, «շռայլ սանիկներ» ունենալու հնարավորություն, իսկ այդ ամենի դիմաց պահանջում է այսպես ասած քաղաքական աջակցություն:
Տարիներ շարունակ Հայաստանում այդ մեխանիզմը աշխատել է հստակ, գրեթե անթերի: Վերջին տարիներին, մեխանիզմի դերակատարությունն ավելի է մեծացել, «հավատքը» եւ այլ համանման հասկացությունները դարձել են անգամ պաշտոնական բառամթերքի «նվազագույն զամբյուղի» անբաժանելի մասը: Ավելին, հեռուստատեսությամբ կարող է օրինակ ոստիկանապետի հետ հատուկ ռեպորտաժ պատրաստվի, որտեղ ոստիկանապետը զրուցում է ոչ թե իր նստավայրում, կամ ոստիկանության հետ կապ ունեցող որեւէ միջավայրում, այլ Մայր Աթոռի նորաբաց մատենադարանի դիմաց:

Կարդալ ավելին