Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Կաթողիկոս Արամ Ա-ի հանդիսապետությամբ կկայանա պատարագ և խաղողօրհնեք

Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակի, օգոստոսի 16-ին Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ տեղի կունենա պատարագ և խաղողօրհնեք, տեղեկանում ենք Անթիլիասի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Պատարագը տեղի կունենա Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։

Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետին ձեռամբ տեղի պիտի կունենա խաղողի օրհնություն: