Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

🔥 Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

✅ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
✅ Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-ի և 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
✅ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: