Շարքային զինծառայողի վիրահատությունն ավարտվել է, նրա վիճակը ծանր է, բայց կայուն. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»: