ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է մոտ մեկ ժամ առաջ հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձի մասին:
Ըստ աղբյուրի, օգոստոսի 2-ին ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան /Ասկերանի/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:
“ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար”,-գրված է հաղորդագրության մեջ:
Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են: