Երեւանում կբացվի Նյու Յորքում հիմնադրված «Մաթիկո» խորացված մաթեմատիկայի դպրոցը

*Դպրոցն անվճար է վիրավոր եւ զոհված հայ զինվորների ընտանիքների անդամների համար:

«Մաթիկո» դպրոցի ամբողջ թիմը սիրով հայտարարում է «Մաթիկո Երեւան»
խորացված մաթեմատիկայի դպրոցի բացման մասին:

«Մաթիկո»-ն Նյու Յորքում հիմնադրված մաթեմատիկայի դպրոց է, որը գործում է Միացյալ Նահանգներում 2012թ-ից ի վեր:

«Ես տպավորված եմ ԱՄՆ կրթական համակարգով եւ ցանկանում եմ դրա մի փոքր մասը բերել իմ հայրենիք: Մենք խթանում ենք երեխաների սերը եւ ձգտումը դեպի մաթեմատիկան, քաջալերում նրանց հասնել իրենց կարողությունների գագաթնակետին եւ սովորեցնում հաղթահարել տարբեր մարտահրավերներ: «Մաթիկո» դպրոցում ուսուցումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ է տալիս պատրաստել ուսանողների, ովքեր կարող են դիմել միջազգային լավագույն համալսարաններ», – նշեց Նյու Յորքի «Մաթիկո» դպրոցների հիմնադիր Սամվել Սահակյանը:

Դասընթացներն անցկացվելու են անգլերենով` Միացյալ Նահանգների կրթության եւ
գիտության նախարարության կողմից մշակված կրթական ծրագրերով:

Դպրոցն ուսանողներին նախապատրաստում է միջազգային լավագույն համալսարաններ ընդունվելունապահովելով մաթեմատիկական խորացված գիտելիքներ: «Մաթիկո»-ն նաեւ պատրաստում է ուսանողներին միջազգային տարբեր օլիմպիադաների եւ մրցաշարերի, ինչպիսիք են մաթեմատիկայի ամերիկյան մրցաշարը եւ Հարվարդի MIT մաթեմատիկայի մրցաշարը (8-ից 12-րդ դասարանցիների համար): Կրտսեր եւ սկսնակ ուսանողներին առաջարկում է` Space Panda Math, Math Kangaroo, MOEMS, Mathcounts եւ շատ այլ մրցաշարեր:

Դասընթացներն օգնում են երեխաներին գնահատել սեփական գիտելիքները, բացահայտել սխալները, ստանալ մնայուն գիտելիքներ եւ հմտություններ ողջ կյանքի համար՝ անկախ իրենց մասնագիտությունից:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

● Անգլերեն լեզվի ընդարձակ դասընթացներ
● ԱՄՆ-ի ընդհանուր հիմնական ստանդարտ (ԱՄՆ-ի կանոնավոր դպրոցական
ծրագիր)
● Սինգապուրի մաթեմատիկա (խորացված դպրոցական ծրագիր)
● Մաթեմատիկայի ազգային եւ միջազգային օլիմպիադայի դասընթացներ
(առավելություն է լավագույն բուհեր դիմելիս)


ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ
Դպրոցում իրականացվելու են բաց դռների օրեր հետեւյալ ամսաթվերով՝
● Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-15:00
● Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:00-20:00:
Դպրոցի ներկայացման եւ բաց դասընթացի հրավերի համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ կարճ հայտը:

Բաց դռների մասնակիցները կստանան 20% զեղչ ուսուցման առաջին 3
ամիսների համար:

Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետեւյալ հղումով
https://www.mathi.co/tuition-yerevan-am/ կամ զանգահարեք +374 77125606:

«Մաթիկո» դպրոց
1 Ալեք Մանուկյան փողոց,
Երեւան 0025, Հայաստան
Էլ.փոստ: [email protected]
Հեռախոս: +37491148212
Կայքեր: https://www.mathi.co/, https://www.mathi.co/about-us-am/,
https://www.mathi.co/programs-and-courses-yerevan-am/

Այս մասին տեղեկացնում են «Մաթիկո» դպրոցից։