COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 388 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 388 հազարը: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 764 հազարը: Ապաքինվել է ավելի քան 14 միլիոն 169 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 478 հազար 009 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 171 հազար 568 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 278 հազար 895-ի, մահերինը՝ 106 հազար 571-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 530 հազար 943, մահերինը՝ 49 հազար 171:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 917 հազար 884 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 061 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 15 հազար 617 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 579 հազար 140 է, մահերինը՝ 11 հազար 556: 

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 341 հազար 070 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 19 հազար 492: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է  246 հազար 861-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 934 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1321-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 32-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 808, որից ապաքինվել է 79 հազար 519-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 295 հազար 902 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 168 հազար 290 ընդհանուր, 5 հազար 709 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 114 հազար 809, մահերինը՝ 192: Եգիպտոսում առկա է 96 հազար 220 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 124 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 64 հազար 102 է, մահացածներինը՝ 361: Լիբանանում կա 8 հազար 045 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 94: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 1515-ի: Վարակի հետևանքով մահացել է 58 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: