Հարսնաքարը փորձություն է, ինդիկատոր

Մեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ինչո՞վ էր, ըստ Ձեզ, պայմանավորված Սաֆարովին Հունգարիայից Անդրբեջան արտահանձնելու որոշումը:

Եթե միջազգային իրավունքի տեսակետից դիտարկենք՝ ինչ տեղի ունեցավ, ապա պետք է նշենք, որ միջազգային իրավունքի էքստրադիցիայի ինստիտուտը սովորական պրակտիկա է: Սրա էությունն այն է, որ եթե տվյալ երկրի քաղաքացին այլ երկրում կատարում է հանցագործություն, մեղավոր է ճանաչվում դատարանի կողմից և դատապարտվում ազատազրկման, ապա երկու երկրների փոխադարձ պայմանագրի հիման վրա կարող է կատարվել էքստրադիցիա, որպեսզի տվյալ երկրի քաղաքացին այդ երկրից տեղափոխվի իր երկիր և շարունակի կրել պատիժը: Ընդ որում, էքստրադիցիայի կանխարգելման մեկ տարբերակ կա. եթե մարդուն վերադարձնում են իր երկրում պատիժը կրելու, հնարավոր է ընդունող երկրում լինի կյանքին վտանգ սպառնացող գործոն: Ենթադրենք Հունգարիայում այդ հանցագործության համար նախատեսվում է ցմահ դատապարտում. եթե Ադրբեջանում լինի մահապատիժ, ապա Հունգարիան չէր կարող վերադարձնել միջազգային իրավունքին համաձայն: Տվյալ դեպքում անտեսվեց միջազգային իրավունքը, ավելին՝ Ալիևը, ելնելով իր քաղաքականության բնույթից, որը խտրական վերաբերմունք է դրսևորում ազգությամբ ոչ ադրբեջանցի ներկայացուցիչների նկատմամբ, ներում շնորհեց նույնիսկ օրենսդրության խախտմամբ: Ալիևը խախտել է ոչ միայն միջազգային իրավունքի նորմերը, երբ պետք է իր քաղաքացուն վերադարձնելուց հետո նա շարունակեր կրել իր պատիժը, այլ նաև օրենսդրության կոպիտ խախտում է կատարել, որովհետև Ադրբեջանի օրենսդրությամբ դատապարտյալին ներման շնորհում չէր կարող լինել, կարող էր լինել միայն պատժի ժամկետի կրճատում՝ նվազագույնը 25 տարի:Կարդալ ավելին