Խորհրդարանը հաստատեց՝ Գագիկ Ծառուկյանը կարող է զրկվել ազատությունից

Ազգային ժողովը բավարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը։

Փակ գաղտնի քվեարկությամբ 87 պատգամավոր կողմ արտահայտվեց Ծառուկյանին ազատությունից զրկելուն։ Քվերակությանը մասնակցել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։