Ունենք կորոնավիրուսի 129 նոր դեպք, 4 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ.
✓ 129 նոր դեպք
✓ 3899 թեստավորում
✓ 130 առողջացած
✓ 4 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 518 դեպք, որոնցից 332 588-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 594 856 թեստավորում: