Հունվարին տնտեսական ակտիվությունը աճել է 4.4 տոկոսով

Հեղինակ MediaLab

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն, 2012թ. հունվարին` նախորդ տարվա հունվարի համեմատ, տնտեսական ակտիվությունը Հանրապետությունում աճել է 4.4 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 21 տոկոսով, գյուղատնտեսությունը` 0.1 տոկոսով, շինարարությունը` 0.5 տոկոսով, իսկ գնաճը այս հունվարին` նախորդ տարվա հունվարի համեմատ, կազմել է 4.8 տոկոս:

© Medialab.am