Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունու շրջանում և հարակից բնակավայրերում

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունու շրջանում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:

6133ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում,Վարնկաթաղ գյուղում և հարակից բնակավայրերում: Հնարավոր են նաև պայթեցման աշխատանքներ: 911