Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկոյան հանդես կգա ուղերձով

Այսօր, ժամը 22:00-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»,- գրել է նա: