Նոր մեղադրանք՝ Հայկ Կյուրեղյանի դեմ. «Ազատություն»

Նոր մեղադրանք՝ Հայկ Կյուրեղյանի դեմ. «Ազատություն»
Նոր մեղադրանք՝ Հայկ Կյուրեղյանի դեմ. «Ազատություն»

Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ոչ մարտական ատրճանակով բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ առաջադրվել է նոր՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, որը նախատեսում է 5-ից 10-ը տարվա ազատազրկում: Հունիսի 12-ին դատարանի բակում բողոքի ակցիա կատարելուց հետո, Հայկ Կյուրեղյանը կալանավորվել էր՝ զենքի գործադրմամբ և անձի առողջությանը […]

Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ոչ մարտական ատրճանակով բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ առաջադրվել է նոր՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, որը նախատեսում է 5-ից 10-ը տարվա ազատազրկում:

Հունիսի 12-ին դատարանի բակում բողոքի ակցիա կատարելուց հետո, Հայկ Կյուրեղյանը կալանավորվել էր՝ զենքի գործադրմամբ և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված խուլիգանության մեղադրանքով, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Ի սկզբանե, Հայկ Կյուրեղյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպան Արա Զաքարյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հայկ Կյուրեղյանն այսօր չի ընդունել նաև ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://www.azatutyun.am/