Իրանը ամրացնում է իր պաշտպանությունը, այդ թվում՝ միջուկային օբյեկտների շուրջ, և պատրաստվում հնարավոր նոր ամերիկյան հարվածների, գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Թեհրանը նաև փորձում է մոբիլիզացնել իշխանության կողմնակիցներին և տարածաշրջանային երկրներին զգուշացնում է, որ ԱՄՆ-ի նոր հարվածների դեպքում Իրանի պատասխանը կարող է ավելի լայն և կոշտ լինել։
«Իրանը ամրացնում է իր պաշտպանությունը, համախմբում կողմնակիցներին և սպառնում ավելի լայն ու կոշտ պատասխանով ԱՄՆ-ին ու նրա Պարսից ծոցի դաշնակիցներին»,- գրում է WSJ-ն։ The Wall Street Journal Պարբերականի տվյալներով՝ Իրանի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր ռազմական գործողությունների դիմել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո և ամրապնդում են զգայուն օբյեկտների պաշտպանությունը՝ նաև հնարավոր հարձակումը կանխելու նպատակով։



















