Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հաշվետու տարում
✔️ Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները
աստիճանաբար աճել:
✔️ Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումը ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:
✔️ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:
✔️ Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն:
✔️ Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:
✔️ Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը
ներառյալ 44-օր պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները:
✔️ Առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի դեմ պայքարի օրինագծի դրույթները աստիճանաբար ուժի մեջ են մտնում:
✔️ Առաջին անգամ Հայաստանում բացվել է մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը և պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքը՝ 5 մահճակալով:
✔️ Բացվել է միջազգային պահանջներին համապատասխան մանկական հոգեբուժական՝ 12 մահճակալով բաժանմունքը, շահագործման է հանձնվել Սևանի մանկական վերականգնողական կենտրոնը:
✔️ Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են նախադեպը չունեցող ծավալի շինարարական աշխատանքներ:
📍2022թ.-ին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով • Առողջության համապարպակ ապահովագրության ներդրում • Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ • «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում • Բարեփոխումներ
մանկաբուժության ոլորտում
• Էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում
• Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն