Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու հարցում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է.

«Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու հարցում։

Հուսով եմ,որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով առաջընթաց կարձանագրենք թե՛ հումանիտար խնդիրների լուծման,թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»: