Ստուգումներ մարտական հենակետերում

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունն ստուգելու նպատակով մայիսի 21-ին անակնկալ ստուգումներ են անցկացրել 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի մարտական հենակետերում:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: