105 տարեկան Իտալիայի քաղաքացին ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Իհարկե մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու: 
Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»։