Ընտրություններին չհավատարմագրված որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ այցելում են ընտրատեղամասեր․ Իոաննիսյան

News.am, YerevanToday.am և Antifake.am կայքերի ներկայացուցիչները առանց դրա իրավունքի (ԿԸՀ-ում հավատարմագրված լինելու) այցելում են Գորիսի մի շարք ընտրական տեղամասեր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Բոլոր ընտրական տեղամասերում այժմ զգուշացնում ենք, որ համապատասխան իրավունք չունեցող այդ անձանց չթույլատրեն մտնել տեղամասեր։

Էպիկն այն է, որ լրագրող ներկայացող այդ անձանցից շատերը խոսում են այլոց կատարած ու անգամ չկատարած խախտումներից։Կից է ԿԸՀ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ցանկը ու Գորիսի մի քանի տեղամասերի գրանցամատյանների համապատասխան էջերի նկարներ։