Աշոտյանը չունի կախարդական փայտիկ, հազարան բլբուլ, հաշիվ շվեյցարական բանկերում եւ սուտ խոսալու ցանկություն

Հեղինակ MediaLab

Շատ զգացական նախընտրական գրառում է կատարել ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ անդամ, եւ կուսակցության համամասնական ցուցակում 12-րդ տեղը զբաղեցրած պատգամավորական թեկնածու Արմեն Աշոտյանն Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում:
«Ես չեմ խոստանում, որ իմ կուսակցությունը ձեզ կնվիրի բնակարան, կբաժանի ավտոմեքենա, ամուրիներին զուգընկեր կգտնի, անձրև կբերի տափաստաններին և արև` ծմակ անկյուններին: Ես չունեմ կախարդական փայտիկ, հազարան բլբուլ, հաշիվ շվեյցարական բանկերում և սուտ խոսալու ցանկություն:

-գրել է Աշոտյանը՝ հավելելով՝- Ես գիտեմ, որ կյանքը դժվարացել է, որ հույսը փխրուն է, որ կեղծը գայթակղիչ է, որ այս ամենը` անցողիկ է: Բայց ես գիտեմ նաև, որ արևածագը անխուսափելի է, որ վաղը լուսավոր է, որ հավատն անսպառ է, որ մեր ապագան մեր ձեռքերում է, որ մենք ՊԵՏՔ Է և ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈԽԵԼ: ՄԵԶ, ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ, ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ: ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ: ՓՈԽՈՒՄ ԵՄ: ԻՍԿ ԴՈ՞Ւ»:

Այս գրառմանն արձագանքել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը. «Էկել եմ հավատամ :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ »:

© Medialab.am