Ձերբակալություններ են տեղի ունեցել Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում

Ձերբակալություններ են տեղի ունեցել Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում:

Ըստ «Արմենպրես»ի ունենցած տեղեկությունների, ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնи տնօրենն ու  որոշ աշխատակիցներ։ 

Այսօր առավոտից կենտրոնի մուտքի դուռը կողպված էր ԱԱԾ կապարակնիքով: Ձերբակալությունների մասին հաստատեցին ԱԱԾ-ից՝ նշելով, որ ավելի ուշ համապատասխան հաղորդագրություն կտարածեն: