Տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում տարբեր համայնքներում․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երկու տարի առաջ այս նույն ժամանակ մարզային շրջայցերս սկսեցի` մեր գյուղերում առկա խնդիրներին ծանոթանալով ու գույքագրելով:
Այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում տարբեր համայնքներում:

Այսպիսով` 2020թ. մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը մեկնարկել են

‼️Արարատի մարզում՝

✅Այգավան և Ջրաշեն համայնքներում ճանապարհների նորոգման աշխատանքներ
✅Նարեկ համայնքում անցկացվում է խմելու ջրագիծ և արտաքին կոյուղագիծ
✅Ավարտական փուլում է անցած տարվա ծրագրերից Խաչպարի ոռոգման համակարգի կառուցումը

‼️Արմավիրի մարզում՝
✅Երվանդաշատի մշակույթի տան 2-րդ հարկը վերակառուցվում է մանկապարտեզի

‼️Արագածոտնի մարզում՝
✅Արտաշավան համայնքում անցկացվում է խմելու ջրամատակարարման համակարգ
✅Կաթնաղբյուրում 19 փողոցների, Ոսկեվազում 22 փողոցների մասնակի գազաֆիկացոմ
✅ Արագածոտն համայնքում մշակույթի տան տանիքի և շինության մասնակի վերանորոգում:

Աշխատանքները` շարունակելի»: