Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, ախտահանման աշխատանքներ են իրականացվել Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում։
Ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի կողմից։
Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարն այս կապակցությամբ նշել է, որ բազմաթիվ մեծահասակներ են այցելում եկեղեցի, որոնց համար նրանք շատ են անհանգստանում։
Չընարը հայտնել է, որ 4 ամիս անընդմեջ իրենք սեփական միջոցներով ախտահանում են եկեղեցին։
Այս մասին գրում է www.ermenihaber.am-ը՝ հղում անելով haberler.com-ին։