Հայաստանի քաղհասարկության կազմակերպությունները ՄԱԿ են ուղարկել հայտարարություն՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ

Այսօրվա՝ սեպտեմբերի 29-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին ընդառաջ, Իրավաբանների հայկական ասոցիացիան, որը համակարգում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունները, ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդին է ներկայացրել Կոալիցիայի և Ցանցի կողմից սեպտեմբերի 27-28-ին ընդունված դատապարտող հայտարարությունները՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ․ https://armla.am/47789.html։

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ․ https://armla.am/47797.html: