Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ աղբյուրի, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: