ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում ցուցարարների և ոստիկանության միջև վերջին բախումների կապակցությամբ

ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում ցուցարարների և ոստիկանության միջև վերջին բախումների կապակցությամբ Եվրոպական միության պատվիրակությունը տարածում է հետևյալ հայտարարությունը

Մենք ուշադրությամբ հետևել ենք Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առաջացած դժգոհության պատճառով ցուցարարների և ոստիկանության միջև վերջերս տեղի ունեցած բախումներին:
Խաղաղ ցույցի ժամանակ ավելորդ ուժի կիրառման, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռության դեպքերի մասին լուրերը մտահոգիչ են:
Անհրաժեշտ է իրականացնել անկողմնակալ հետաքննություն կատարված դեպքերի առնչությամբ և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին:
Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անկեղծ երկխոսությունը միակ ճանապարհն է՝ հաղթահարելու դժվար և հասարակության հավանությանը չարժանացած տնտեսական որոշումները: