«Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում».Րաֆֆի Հովհաննիսյանն` Արցախի եւ Ավստրալիայի մասին

«Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում».Րաֆֆի Հովհաննիսյանն` Արցախի եւ Ավստրալիայի մասին
«Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում».Րաֆֆի Հովհաննիսյանն` Արցախի եւ Ավստրալիայի մասին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին տարօրինակ եւ մեղմ ասած խիստ «լակոնիկ» դիտարկում է արել Արցախի եւ Ավստրալիայի մասին:
Տեղեկացնենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև:
«Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա շատ ավելին է, քան երբեւէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով:Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը»,-Հովհաննիսյանին հղում անելով նշված է «Ժառանգության» լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Սակայն հատկապես ուշագրավ է վերջին նախադասությունը.

«Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում»,-սյուրռեալիստական ոլորտից հարց է ուղղում Րաֆֆի Հովհաննիսյանը:

© Medialab.am